Աղբիւր՝ www.yerkir.am

 

Եւրոպական հեռարձակողների միութիւնը պաշտօնապէս նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին ԼՂՀ դրօշը Հայաստանի պատուիրակ Իւետա Մուկուչեանի կողմից ծածանելու առնչութեամբ: Այս մասին գրում է eurovoix.com-ը։

Եւրոպական հեռարձակողների միութիւնը նշել է, որ եթէ ԼՂՀ դրօշը մրցոյթի ընթացքում կրկին ծածանուի, հայաստանեան պատուիրակութեանը կարող է որակազրկում սպառնալ: